Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում անցկացվող «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրով դպրոցականների համար նախատեսված իրազեկման արշավների մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթի նպատակն էր բարձրացնել երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ իրազեկվածությունը` միաժամանակ խրախուսելով նրանց մասնակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Մրցույթը բաց էր դպրոցների և այլ կրթական կազմակերպությունների (ակումբներ, խմբակներ, ՀԿ-ներ, մասնագիտացված ուսումնական հաստատություններ և այլն) համար։
Մրցույթին ստացվել է 31 հայտ և մասնակցել է Երևանի և մարզերի դպրոցների ավելի քան 300 աշակերտ:
Մրցույթի առաջին փոլում, մասնակից դպրոցների սաները պետք է «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրի ներքո իրականացնեին իրազեկվածության բարձրացման միջոցառումներ, իսկ երկրորդ փուլում դրանք առցանց ներկայացնեին մրցույթի մասնագիտական ժյուրիին:
Արյդունքում ընտրված 14 դպրոցի աշխատանքները եզրափակիչ փուլում ներկայացվել են մրցույթի ժյուրիի անդամների ուշադրությանը և գնահատվել՝ ըստ սահմանված չափորոշիչների:
Իրազեկման արշավների մրցույթում հաղթող են ճանաչվել.
1-ին տեղ.
2-րդ տեղ.
3-րդ տեղ.
Եզրափակիչ փուլի ընթացքում անցկացվել են նաև անհատական և խմբային (ըստ դպրոցների) մցրույթներ, որոնց ընթացքում դպրոցականները քննարկել և առաջարկել են ոլորտային հարմարվողականության միջոցառումներ, տարբերակել են հարմարվողականության և մեղմման միջոցառումներ, լուծել կլիմայի փոփոխությանն առնչվող խաչբառ և լրացրել կլիմայի փոփոխության թեմաներով առցանց թեսթ:
Հաղթողները որոշվել են տեղում՝ հավաքված բալերի հիման վրա: Արդյունքում.
Խմբային մրցույթում հաղթող են ճանաչվել.
1-ին տեղ.
2-րդ տեղ.
3-րդ տեղ.
Անհատական մրցույթում հաղթող են ճանաչվել.
1-ին տեղ.
2-րդ տեղ.
3-րդ տեղ.
Մրցույթների հաղթողներն ու եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները ստացել են պատվոգրեր և նվերներ:
Մրցույթի հայտարարությունն ու կանոնակարգը